Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Գիտնականները պարզել են, որ...

Գիտնականները պարզել են, որ...

- Ամերիկյան գիտնականների մի խումբ ուսումնասիրել էր տարբեր մարզաձեւերի ազդեցությունը մարդու առողջության վրա, եւ պարզել, որ զբոսանքը ամենաազդեցիկ եւ օգտակար մարզաձեւն է:

 

«Mayo Clinic Proceedings» բժշկական ամսագրի խմբագիր Ջեյմս Լեւինն ասել է, որ զբոսանքն անխտիր օգտակար է բոլորին. «Այնպես որ, պետք չէ ֆիթնես ակումբի տոմս գնել, պետք չէ ամեն օր անընդհատ ստուգել զարկերակը: Պարզապես անջատեք հեռուստացույցը, բազմոցից վեր կացեք ու գնացեք զբոսնելու»: Նա ավելացնում է, որ նստակյաց կյանքը բարձրացնում է խոլեստերինի քանակությունը եւ վնասակար է ողնաշարի ու մկանների համար:

 

Զբոսանքը լավացնում է զարկերակային ճնշումը, անոթների եւ հոդերի վիճակը: Ըստ նույն գիտնականների խմբի` նաեւ դրական է անդրադառնում հոգեբանական վիճակի վրա: Իսկ ահա ճապոնացի գիտնականների մեկ այլ խումբ պարզել է, որ արագ քայլքը կանխում է զարկերակային ճնշման բարձրացումը:

- Ամերիկյան գիտնականների մեկ այլ խումբ 2009թ. պարզել էր, որ մարդիկ ավելի շատ գիրանում են հատկապես հեղուկ կալորիաներից, քան կոշտ սնունդից: Մասնավորապես` այնպիսի հյութերից, ըմպելիքներից, որոնք շաքար են պարունակում: «American Journal of Clinical Nutrition» ամսագրում նրանք տպագրել են հետազոտության արդյունքների մանրամասները: Ըստ այդմ, փորձարկումները ցույց են տվել, որ նախ, կալորիաներով հարուստ ըմպելիքների սահմանափակումից մարդկանց քաշը զգալիորեն նվազել է: Եվ, երկրորդ, շաքարով հարուստ ըմպելիքների հրաժարումից գեր մարդկանց քաշն ավելի է ընկել, քան, երբ նրանք իրենց սննդակարգից հանել են կոշտ կալորիաները: Իսկ մյուս ըմպելիքները որեւէ կերպ չեն անդրադարձել մարդու քաշի վրա: Հետազոտությանը մասնակցել են 25-79 տարեկան թվով 819 տղամարդ եւ կին:

 

Ուսումնասիրության սկզբում, 6 եւ 18 ամիսներ անց այդ մարդիկ հեռախոսային հարցազրույցների ընթացքում իրենց սննդակարգի մասին տվյալներ են հաղորդել: Նրանց գործածած ըմպելիքները բաժանվել են 7 կատեգորիաների. 1. Շաքար պարունակող ըմպելիքներ (գազավորված ըմպելիքներ, մրգային եւ այլն): 2. Դիետիկ ըմպելիքներ (շաքարի փոխարինիչներով հեղուկներ): 3. Կաթ: 4. 100%-անոց հյութ: 5. Թեյ եւ սուրճ շաքարի պարունակությամբ: 6. Սուրճ եւ թեյ` առանց շաքարի կամ շաքարի փոխարինիչներով: 7. Ալկոհոլային խմիչքներ:

Գիտնականներն իրենց բացահայտմանը մի քանի հիմնավորումներ են տալիս: Հեղուկների օգտագործման ժամանակ ծամելու բացակայությունը կարող է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաների անկում առաջացնել: Հեղուկները կոշտ սննդի նման ստամոքսից շատ արագ են դուրս գալիս, ինչը թուլացնում է կշտանալու ազդանշանները: Այնպես որ, գիրանալու մեղավորը միայն սնունդը չէ: Շաքար պարունակող հեղուկները` գազավորված լիմոնադները, կոկա-կոլաները, շաքարով թեյը եւ սուրճը (եւ այլն), շատ ավելի կալորիական են եւ ավելի են նպաստում գիրանալուն: Խմեք հիմնականում սովորական, սենյակային ջերմաստիճանի ջուր: Ըստ գիտնականների` եթե շաքար պարունակող հեղուկ կալորիաների 25%-ը փոխարինեք առավել օգտակար եւ առողջարար սննդամթերքով, ապա միջին հաշվով տարեկան 8000 կալորիայի խնայողություն կկատարեք: Այդպիսով դուք կնվազեցնեք հնարավոր ճարպակալման, շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկայնությունը: Ի դեպ, շատ կարեւոր է նաեւ տվյալ հեղուկի սառը կամ տաք լինելը: Հսկայական տարբերություն կա դրանց միջեւ: Եթե սնվելու ընթացքում սառը ջուր խմեք, ապա սնունդի` ստամոքս հասնելու ժամանակամիջոցը 4-5 ժամից կկրճատեք մինչեւ 20 րոպեի: Նախեւառաջ, դա ճարպակալման, գիրանալու ամենաուղիղ ճանապարհն է, եւ երկրորդ, այդպիսով դուք երբեք չեք կշտանա, եւ շատ արագ եւ կրկին քաղցի զգացում կառաջանա:

 

Ավելին, այդ ժամանակ աղիներում նեխումնային` հոտածության պրոցեսներ են սկսում առաջանալ, քանի որ սննդի նորմալ մարսողականություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Ի դեպ, արագ սնունդով հայտնի McDonalds-ին գիտնականները մեղադրում են հենց դրանում. այն, որ ռեստորանային այդ ցանցի արագ սննդի հաշվարկները հենց դրանում էին` էժանագին Կոլան, որը պարտադիր տրվում է սնունդի հետ, «սրբում-տանում» էր կոշտ սնունդը` քաղցի նոր զգացում առաջացնելով: Եվ մարդկանց մեջ որոշակի կախվածություն էր առաջանում` կրկին ու կրկին պատվիրում էին, սակայն չէին կշտանում: Պատահական չէ, որ McDonalds-ի սիրահարները, որպես կանոն, տառապում են ճարպակալմամբ: Եզրակացությունը հետեւյալն է. երբեք ուտելու ընթացքում ոչ սառը ջուր խմեք, ոչ առավել եւս` Կոլա կամ գազավորված այլ ըմպելիք: Որքան էլ բնական հյութերը շատ օգտակար են, այնուամենայնիվ, պետք է չափի մեջ եւ սննդից առանձին օգտագործել: Ցանկալի է` մինչ սնվելը, քաղցած ստամոքսին: Դրանք նույնպես շաքար են պարունակում: Առավել եւս, որ քամելու ընթացքում մրգի կալորիաները ավելանում են: Հյութերը նաեւ ախորժակ են բացում: Հիշեք, որ ամենաառողջարարը մաքուր, սովորական ջուրն է, որը կարող եք խմել անսահմանափակ քանակությամբ: Պատահական չէ, որ հեղուկներից միայն ջուրն է կոչվում «Կենդանի ջուր»:

- Ինչեր ասես` չեն հայտնագործի այս գիտնականները... Գերմանացի գիտնականների մի խումբ պարզել է, որ կանացի կրծքի տեսքը շատ լավ է անդրադառնում տղամարդու առողջության վրա եւ 4-5 տարով երկարացնում է նրա կյանքը: Այդ գիտնականները պնդում են, որ կանացի կրծքին ընդամենը 10 րոպե նայելը հավասարազոր է աէրոբիկայով 30 րոպե զբաղվելուն: Հետազոտողները դա բացատրել են այն հանգամանքով, որ սեքսուալ գրգռվածությունը բարելավում է սրտի վիճակը եւ արյան շրջանառությունը: Օրվա ընթացքում կանացի կրծքերին մի քանի անգամ նայելը սրտի նոպաների ռիսկը 2 անգամ նվազեցնում է: Առողջ եղեք:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ֆիզիկական ծանրաբեռնվածության զարմանալի ուժը
Ֆիզիկական ծանրաբեռնվածության զարմանալի ուժը

Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են աէրոբ մարզումները մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող դեգեներատիվ գործընթացներին հակառակ ընթացք տալիս:  Իսկ այդ հիվանդությունները...

Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել. nairimed.com
Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել. nairimed.com

Նոր հետազոտություններն ապացուցել են, որ տարիքով մարդիկ, որոնք պետք է անցնեն պլանային վիրահատություն, ցանկալի է նախապես անցնեն նպատակային ֆիզիկական մարզումների երկարատև ծրագիր, որպեսզի հակազդեն...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են փրկել սրտի կաթվածից. news.am
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են փրկել սրտի կաթվածից. news.am

Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են ծերության տարիներին մարդուն փրկել սրտի կամ ուղեղի կաթվածից: Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention-ում հրապարակված հոդվածում պնդում են....

Սպորտը բարելավում է նաև ուղեղի աշխատանքը. 1in.am
Սպորտը բարելավում է նաև ուղեղի աշխատանքը. 1in.am

Սիդնեյցի բժիշկներն ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ո՛չ միայն մարմնի, այլև ուղեղի համար: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Նրանց փորձերը ցույց են տվել, որ մկանային ուժի...

Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am
Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am

Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը եւ ֆիզիկական լավ վիճակը պահպանելը նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման անհրաժեշտության, նաեւ ավելորդ քաշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Բժիշկները ֆիթնես-թրեքերն անօգուտ են համարում. news.am
Բժիշկները ֆիթնես-թրեքերն անօգուտ են համարում. news.am

Ֆիթնես-թրեքերի օգտագործումը զգալի ազդեցություն չունի ֆիզիկական վարժությունների ինտենսիվության վրա: Այս մասին է վկայում բժիշկների միջազգային խմբի իրականացրած հետազոտությունը...

Քանի՞ օր անգործությունից հետո է չքանում ֆիզիկական վարժությունների դրական արդյունքը. 1in.am
Քանի՞ օր անգործությունից հետո է չքանում ֆիզիկական վարժությունների դրական արդյունքը. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մերիլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե երբ է ուղեղը սկսում փոխվել ֆիզիկական վարժանքների բացակայության պատճառով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել...

Հեծանվավազքը՝ օրգանիզմի գենետիկական ծերացման դանդաղեցման լավագույն միջոց. 1in.am
Հեծանվավազքը՝ օրգանիզմի գենետիկական ծերացման դանդաղեցման լավագույն միջոց. 1in.am

Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Բանանը, պարզվում է, ֆիթնես-ըմպելիքից արդյունավետ է. 1in.am
Բանանը, պարզվում է, ֆիթնես-ըմպելիքից արդյունավետ է. 1in.am

Հայտնի է, որ բանանը կալիումի և այլ սննդանյութերի աղբյուր է ու շատ օգտակար է մարզիկների համար: Իսկ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունն ի հայտ է բերել բանանի այլ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am
Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառներն առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի...

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ
Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը. news.am
Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը. news.am

Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ ավելի առողջ կլինեք եւ ավելի երկար կապրեք, պնդում են...

Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am
Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ Նիդերլանդների բժիշկները հայտնել են, թե որն է տեղեկատվությունը հիշելու գործուն ու մատչելի միջոցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Գիտնականները բացահայտել են, թե ինչով է սպորտն օգտակար ուղեղի համար. tert.am
Գիտնականները բացահայտել են, թե ինչով է սպորտն օգտակար ուղեղի համար. tert.am

Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են սպորտի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, պարզվել է, որ ֆիզիկական...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սպորտով զբաղվելը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը. news.am
Սպորտով զբաղվելը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը. news.am

Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել University of North Carolina-ի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ. 1in.am
Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ. 1in.am

Ընդմիջումային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և, նույնիսկ, չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ